ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ-ում անցկացվեց «Էրազմուս+» նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր համալսարան՝ ՃՇՀԱՀ-ն ներկայումս իրականացնում է հինգ «Էրազմուս+» նախագծեր:
ՃՇՀԱՀ աշխատակիցները ներկայացրին հիմնական հատկանիշները, նպատակները, խնդիրները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ձեռքբերումները հետևյալ «Էրազմուս+» նախագծերի վերաբերյալ.
Զեկուցողները պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ ղեկավար կազմը ի դեմս ռեկտոր Ե. Վարդանյանի։ Պրոռեկտոր Եդոյանն ընդգծեց «Էրազմուս+» նախագծերի կարևորությունը ՃՇՀԱՀ զարգացման և դրա ուսումնական ծրագրերի արդիականացման համար։ ՃՇՀԱՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ «Էրազմուս+» նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար: