ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Համալսարանի ողջ անձնակազմի անունից սրտագին շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը: Ձեր անգնահատելի վաստակը մեր երկրի ու քաղաքի շինարարության մեջ, Ձեր նվիրումն աշխատանքին ու սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ անհերքելի են դարձնում Ձեր՝ լավագույն ռեկտոր, լավագույն մասնագետ, ավագ ընկեր ու մեծ հայրենասեր լինելու հանգամանքը:
Սիրելի ռեկտոր.
Ձեր մարդ և ղեկավար տեսակը օրինակ է բոլորի համար, շինարարության ոլորտում Ձեր ձեռքբերումները՝ յուրաքանչյուր շինարար-ուսանողի բաղձալի երազանք: Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեր հոբելյանը՝ մաղթում ենք քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ, պաշտոնավարման երկար և արգասաբեր տարիներ: