(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏՅԱՌԸՆԴԱՌԱՋ. ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի սուրբծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, ժողովրդական լեզվով ասած՝ Տրնդեզը, որը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Ամեն տարի ուսանողները տոնական մեծ տրամադրությամբ կազմակերպում են միջոցառում՝ պահպանելով տոնին առնչվող բոլոր ավանդույթները: Այս տարի ևս ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդը միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էին ուսանողներն ու համալսարանի աշխատակիցները: Համալսարանի հետնաբակում ուսանողները վառեցին տոնի խորհրդանիշ կրակը, երաժշտական համարով հանդես եկավ ՈՒԽ բենդը, ներկաները շուրջպար բռնեցին՝ թռչելով կրակի վրայով: ՈՒԽ մշակութային հանձնաժողովի նախագահ Մերի Այվազյանը ներկայացրեց տոնի խորհուրդը: Ուսանողները հյուրասիրեցին իրենց պատրաստած համեղ ուտեստներով:

15.02.22