2017թ դեկտեմբերի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն պարգևներ է հանձնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած բուհերին: Միջոցառմանը ներկա է եղել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի(ՃՇՀԱՀ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի ղեկավար Հակոբ Բադալյանը:
Նա նշեց, որ ՃՇՀԱՀ-ը ուսանողական խաղերին ակտիվ մասնակցության համար ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացավ շնորհակալագիր, որը շատ հաճելի է և պարտավորեցնող: Շնորհավորում ենք մեր համալսարանին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ:
Մանրամասները այստեղ. http://edu.am/index.php/am/news/view/6868