ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Փետրվարի 11-ին, ժամը 15:00-ին, ՃՇՀԱՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում “Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի” ղեկավար մարմնի հետ, ովքեր ՀՀ Նախագահի հովանո ներքո համակարգում և իրականացնում են գիտական բազմաթիվ ծրագրեր:
Ներկա էին համալսարանի ասպիրանտները, հայցորդները, երիտասարդ գիտնականները, թողարկող ամբիոնների վարիչները, Գիտահետազոտական սեկտորի ղեկավարությունը, պրոռեկտորները:
ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը ողջունեց ներկաներին, ընդգծեց ծրագրի կարևորությունը և իր աջակցությունը հայտնեց: Ծրագրի ղեկավար Կառլեն Խաչատրյանն ներկայացրեց ծրագրի նպատակը, իրականացման ընթացքն ու ենթադրելի արդյունքները:
Ներկայացնելով ծրագրի առաքելությունը՝ Կ. Խաչատրյանը նշեց, որ հիմնական նպատակը հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, ինչպես նաև մեր երկրի գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրմանը նպաստելն է:
Ծրագիրն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղվածություններով՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, Հայաստանում գիտաժողովների, գիտական դպրոցների, գիտական այլ միջոցառումների կազմակերպման խթանում, գիտական սարքեր և նյութեր ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն և գրքերի տպագրություն, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ամսագրերում գիտական հոդվածների տպագրման խրախուսում:
Ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանը հանգամանորեն ներկայացրեց գիտական գործունեթյան արդյունավետության գնահատման գիտաչափական ցուցանիշները:
Զեկուցողները լսեցին ներկաների հարցերին ու առաջարկությունները և տվեցին սպառիչ պատասխաններ: