(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ ՍԹԱՐԹ-ԱՓՆԵՐԻ» 2022 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Ֆրանկոֆոնիայի Համալսարանական գործակալության (ՖՀԳ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) գրասենյակը և Բուխարեստի POLITEHNICA համալսարանը սկսում են տարածաշրջանային մրցույթ բակալավրի և մագիստրատուրայի ֆրանկոֆոն ուսանողների համար՝ խրախուսելու նրանց ներկայացնել իրենց գաղափարը տեխնոլոգիական սթարթ-ափի համար:

Դիմումների ընդունման տարածաշրջանային հրավերի նպատակն է` թույլ տալ երիտասարդ ֆրանկոֆոն ուսանողներին բացահայտել ձեռնարկատիրական միջավայրը, խրախուսել երիտասարդ ֆրանկոֆոնների նորարարական, ստեղծագործ և համարձակ նախագծերը, աջակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում նորարարական նախաինկուբացիոն և աքսելերացիոն փորձերի իրականացմանը, խթանել ազգային և տարածաշրջանային համագործակցությունը համալսարանների և սոցիալ-տնտեսական շրջանակների միջև:

Բայց ամենից առաջ այս մրցույթը բացառիկ հնարավորություն է գտնել սեփական գաղափարը իրականություն դարձնելու միջոց, փորձել իրականացնել նորարարական նախագիծ կամ հոբբին վերածել բիզնեսի, ունենալ արտաքին տեսակետ սեփական նորաստեղծ նախագծի վերաբերյալ և աջակցություն ստանալ ոլորտի մասնագետների կողմից՝ նորաստեղծ գաղափարի իրականացման գործում:

Թեկնածուները պետք է.

  • կազմեն/ներկայացնեն առավելագույնը 5 ֆրանսախոս ուսանողների թիմ,
  • թիմի յուրաքանչյուր անդամ պետք է լինի ՖՀԳ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի անդամ համալսարանի ուսանող (auf.org/les_membres/nos-membres/) մրցույթի ողջ ընթացքում (2021թ. դեկտեմբեր – 2022թ. հուլիս, 2021 – 2022 ուսումնական տարի),
  • լինի ֆրանկոֆոն (B1 կամ ավելի բարձր մակարդակ)· auf.org հարթակում լրացնի մրցույթի ձևաթուղթը (յուրաքանչյուր թիմի համար մեկ ձևաթուղթ) (Տարածաշրջանային մրցույթ « Լավ գաղափարները վերածել սթարթ-ափների» 2022, ՖՀԳ Կենտրոնական և Արևելյան Եվրոպա) :

Վերջնաժամկետ՝ 2022թ. փետրվարի 15-ը, ժամը 24.00 (Բուխարեստի ժամանակով):

Մրցույթի ամփոփումը տեղի կունենա Բուխարեստում՝ 2022 թվականի հուլիսին և կտևի 5 օր, որի ընթացքում կլինեն նաև վերապատրաստումներ և մասնագիտական խորհրդատվություն (coaching): Կլինի գումարային և նյութական 4 մրցանակ, որից 3-ը՝ ժյուրիի կողմից և 1-ը՝ արտաքին միջավայրից :

Մրցույթի ընթացքի վերաբերյալ մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղումով կամ զանգահարել միջազգային կապերի վարչություն`010 58-01-77 հեռախոսահամարով:

03.02.22