(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ

Աշխատանքի վայրը` ք. Երևան, Տերյան 105. 2-րդ մասնաշենք

Պահանջվող կրթական աստիճանը` բարձրագույն

Պահանջվող լեզուներ` Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում, անգլերեն լեզվի տիրապետման միջին մակարդակ

Աշխատանքային պարտականություններ և աշխատանքի նկարագրություն  ՝

  • Գնումների պլանի կազմում
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների գործընթացի /մրցույթներ/ կազմակերպում և իրականացում  «am», «E-Auction», «armeps.am/ppsm»  պայմանագրերի կառավարման ու գնումների հաշվետվողականության համապատասխան ծրագրերի միջոցով,
  • ՀՀ օրենսդրությանը չհակասող եղանակով պայմանագրերում գնման ընթացակարգի արձանագրությունների կազմում և ներկայացում պատվիրատուի ղեկավարի հաստատմանը,
  • Գնման հայտի կազմման համապատասխանության գնահատում գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
  • Հայտերի գնահատման թերթիկների կազմում և ներկայացում գնահատող հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի բացման նիստերի արձանագրությունների կազմում և հրապարակում լիազոր մարմնի ինտերնետային կայքէջ՝ համապատասխան ծրագրերի միջոցով,
  • Գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանեցում գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին,
  • Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպում,
  • Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մրցույթների հրավերների և պայմանագրերի նախագծերի կազմում, պայմանագիր կնքելու մասին հայտարարությունների և կնքված գնման պայմանագրի /հաշվետվությունների/ մասին հայտարարությունների հրապարակում,  
  • Գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացնում,
  • Ղեկավարի հանձնարարությամբ մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտում, վերլուծում և գնահատում, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում ղեկավարին,
  • Ըստ պատվիրատուի ղեկավարի պահանջների կազմել մեկ անձից գնման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և իրականացնել համապատասխան գործողությունները.
  • Ավիատոմսերի գնում էկենգ էլեկտրոնային համակարգում,

Անհրաժեշտ հմտություններ ՝

  • ՀՀ ՖՆ գնումների համակարգողի որակավորված մասնագետ,
  • Համապատասխան ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Վերլուծական մտածողություն, արագ ընկալելու և կողմնորորշվելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Լարված իրավիճակում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, թիմային աշխատանքի կարողություն,
  • Կազմակերպական և վերլուծական հմտություններ, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • «Գնումների մասին» ՀՀ օրենքի, հարակից այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն,
  • Այլ տեխնիկական միջոցներով, համակարգչով աշխատելու ունակություն, MS Office ծրագրի իմացություն:
  • ՀՀ ՖՆ Armeps, ppcm, E-Auction ծրագրերի գերազանց իմացություն և կիրառման փորձ:
  • Հաշվապահական հաշվառման բազային պահանջների տիրապետման միջին մակարդակ

Հետաքրքրված անձիք իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել hr@nuaca.am  էլ. հասցեին`  նպատակ դաշտում նշելով թափուր պաշտոնի անվանումը կամ զանգահարել (010) 58-12-33 հեռախոսահամարին` աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը`  02 փետրվարի 2022 թ.:

27.01.22