«IT-Планета 2020/21» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 13-րդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող 9 մասնակիցների մեջ էր նաև Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի «Կառավարում և տեխնոլոգիա» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սլավիկ Կայծակովը։
«IT-Планета» օլիմպիադայի նպատակն է բացահայտել և աջակցել տաղանդավոր, գործնական գիտելիքներով ուսանողներին, ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին, որին մասնակցում էին բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների 16-27 տարեկան 17․500 ուսանողներ, ասպիրանտներ ու շրջանավարտներ:
Եզրափակիչ փուլ անցած մեր ուսանողը իր աշխատանքը ներկայացրել է Հայ-ռուսական համալսարանի ուսանող Սևակ Սարգսյանի հետ և գրավել է երկրորդ պատվավոր հորիզոնականը «Անսահմանափակ հնարավորություններ» մրցույթի «Կյանքի էկոլոգիա» անվանակարգում։
«Մեր կողմից ներկայացված թեման առանձնահատուկ էր, քանի որ նորույթ էր, նմանատիպ հետազոտություններ իրականացվել էին Ճապոնիայում, բայց մեր ներկայացրած նախագիծը տարբերվում էր նրանով, որ ստեղծված սարքը էլեկտրաէներգիա էր գեներացնելու մարդկանց քայլերից և անձրևաջրերից, այսինքն ստանալու ենք էկոլոգիապես մաքուր էլեկտրաներգիա»-նշում է Սերգեյ Կայծակովը։
Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը կարևորում է նմանատիպ օլիմպիադաներին ուսանողների մասնակցությունը, քանի որ այն նպաստում է ուսանողների մասնագիտական զարգացմանը և իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի ասիստենտ Կարեն Պետրոսյանին օլիմպիադայի մասնակցության ընթացքում ուսանողներին աջակցելու և խնդիրներին արագ արձագանքելու համար։
Օլիմպիադայի հաղթողները հնարավորություն են ստացել արդյունաբերական պրակտիկա անցնել՝ մրցույթի գործընկերների կողմից հետագայում աշխատանքի առաջարկի հեռանկարով: