Արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի է ունենում Վեներա Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձման հանդիսավոր արարողությունը։ Կրթաթոշակը տրվում է ինժեներական գեոդոզիայի ամբիոնի գեոդեզիական առարկաներից ամենաբարձր միջին որակական գնահատական ունեցող ուսանողին։
Վեներա Մարգարյանը Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը ղեկավարել է 2012-2015 թվականներին, եղել է հարգարժան պրոֆեսոր և իր նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ ամբոիոնը տալիս է այնպիսի շրջանավարտներ ովքեր հեշտությամբ իրենց տեղն են գտնում աշխատաշուկայում:
Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իսկ հաղթողը Շինարարության ֆակուլտետի ինժեներական գեոդոզիա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արսեն Մելքոնյանինն էր։ Կրթաթոշակը հանձնեցին Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը և Վեներա Մարգարյանի զարմուհի Անահիտ Արմենակյանը։
Միջոցառմանը ներկա էր ՃՇՀԱՀ ռեկտորը, պրոռեկտորները, Շինարարության ֆակուլտետի դեկանը, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոսները և հաղթող ուսանողի համակուրսեցիները։
Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի աշխատանքները համակարգող Սամվել Կրոյանը նշեց, որ ամբողջ կուրսը սովորում է բարձր առաջադիմությամբ, սակայն, հաղթող ճանաչվեց Ա․ Մելքոնյանը, քանի որ նրա միջին որակական գանահատականը գեոդեզիական առարկաներից մի փոքր ավելի բարձր էր։
Արսեն Մելքոնյան էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մրցանակի համար, և վստահեցրեց որ այս դրամական խրախուսումը տնօրինելու են ամբողջ կուրսով, քանի որ դա իրենց միացյալ աշխատանքի արդյունքն է։
Աանահիտ Արմենակյանը Մարգարյան ընտանիքի անունից շնորհավորելով հաղթող ուսանողին շնորհակալություն հայտնեց համալսարանին, այս բարի ավանդույթը շարունակելու, տիկին Մարգարյանի հիշատակը միշտ վառ պահելու համար։
Ռեկտոր Ե․ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց տիկին Մարգարյանի ընտանիքից կրթության զարգացման գործում ներդրված ավանդի համար և տիկին Արմենակյանին հանձնեց շնորհակալագիր՝ գեոդեզիայի ոլորտում ուսանողների առաջադիմությանը խրախուսելու համար։