(010) 303-300

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Սիրելի ուսանողներ.

Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնի առթիվ: Ուսանողների միջազգային օրը և, առհասարակ, ուսանողը, յուրաքանչյուր պետության հենասյունն է, պետության ներկան ու ապագան, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: Օրեցօր ձևափոխվող և առաջընթաց ապրող աշխարհում միայն արդիական գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով երիտասարդները կարող են դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ, հատկապես, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներին՝ մեր երկրի ապագա ճարտարապետներին, շինարարներին, մեր հայրենի քաղաքներն ու գյուղերը կառուցողներին ու զարդարողներին և հայկական ահռելի ճարտարապետական ժառանգությանը տեր կանգնողներին ու վերականգնողներին:

Եվս մեկ անգամ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում ձեզ՝ մաղթելով քաջ առողջություն, սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք ու եռանդ:

17.11.17