(010) 303-300

ՏԱՐՎԱ ՆԿԱՐԻՉ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ «ԵՐԿՐԻ ԴԵՄՔԸ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԷՐ

«Բիզնես դիալոգ» կազմակերպությունն իր միջազգային գործընկերների հետ կազմակերպել էր մրցանակաբաշխություն։  Միջոցառման նշանաբանն էր «Մեր երկիրը դարձնենք ավելի լավը»: 

Նախ մեծ էկրանին երևացին կազմակերպության միջազգային գործընկերները, որոնք համավարակի պատճառով հնարավորություն ունեին միայն առցանց հղելու իրենց ողջույնի խոսքը: Ողջույնի հինգ տեսաելույթ հնչեց` կանադական «Top ten Award» կազմակերպության գլխավոր տնօրենի, Բոսնիա և Հերցեգովինայի ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի, Ռուսաստանի որակի կազմակերպության, Սլովենիայի ստանդարտացման ազգային մարմնի նախագահների և «Ռուսական ռեգիստր» ասոցիացիայի ներկայացուցչի կողմից: Ապա ողջույնի ու բացման խոսքով հանդես եկավ «Բիզնես դիալոգի» հիմնադիր, իրավաբանության դոկտոր Ենոք Ազարյանը: Վերջինիս ելույթից հետո սկսվեց մրցանակաբաշխության արարողությունը:

«Տարվա նկարիչ» անվանակարգում «Երկրի դեմքը» ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Հրանտ Թադևոսյանն էր։ Պարգևը վարպետին հանձնեց ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը:

22.10.21