Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկեցին հեռակա ուսուցման համակարգով բակալավրիատի ընդունելության քննությունները: Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության դիմորդները հանձնեցին ընտրությամբ «Հայոց լեզու», «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաներից քննություն, իսկ Դիզայն ֆակուլտետի դիմորդները հանձնեցին ներբուհական քննություն «Կոմպոզիցիա» առարկայից։
Քննության արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը, ժամը 16։00-ից հետո, ՃՇՀԱՀ պաշտոնական կայքէջում։
Մաղթում ենք հաջողություն և բարձր գնահատականներ մեր ապագա ուսանողներին։