ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոնը կազմակերպել էր երկօրյա բաց դաս «Մոսկվայի մեծ թատրոնի վերակառուցումը» թեմայով, որը վարում էր ռուս անվանի ճարտարապետ Նիկիտա Շանգինը: Ն. Շանգինը Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ է, վաստակավոր ճարտարապետ, որը ղեկավարել է Մեծ թատրոնի վերակառուցման աշխատանքները:
Լեփլեցուն դահլիճում Ն․ Շանգինը առաջին օրը ներկայացրեց նախագծման ոլորտի միջազգային քաղաքականությունը և անձնական ստեղծագործական փորձը, քննարկվեցին աշխատանքային նախագծերը և դրանց հետ առնչվող խնդիրները։ Դասախոսությունների երկրորդ օրը ճարտարապետն անդրադարձավ Մոսկվայի մեծ թատրոնի վերակառուցման աշխատանքներին։
Հանդիպման ավարտին մասնակիցները նշեցին, որ դասընթացը հետքրքիր էր և տեղեկատվական, ապա ցանկություն հայտնեցին մասնակցել կազմակերպվելիք հաջորդ դասընթացներին։