(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱՎՃԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2021-2022 ՈՒՍ․ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատ ընդունված առկա ուսուցմամբ առաջին կուրսեցիների համար Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում հայտարարում է կրթավճարի մրցույթ: 

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք. 

ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետության, դիզայնի, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետների առկա ուսուցմամբ առաջին կուրս, 

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և բուհի քննությունները հանձնել են գերազանց կամ լավ գնահատականներով,

 գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են: 

 Ըստ  «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»  ծրագրի մրցույթին մասնակցելու կարգի՝   վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ ուսանողները պետք է 2021 թ.  օգոստոսի 1-15-ը ներառյալ Երևանի Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն կամ նշված էլ․ փոստով (edik.karapetyan@far.ammane.khachatryan@far.am) ուղարկեն հետևյալ փաստաթղթերը. 

  •  դիմում (ձևը հայտարարությանը կից ներկայացված է, կարող եք ստանալ՝ նաև դիմելով վերոհիշհալ հասցեներով կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին  (Fund for Armenian relief),
  • անձնագրի պատճեն, 
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի), 
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,  
  • բուհ ընդունվելու մասին հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն, 
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք, 
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում), 
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ։ Եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն՝ պարզաբանումով՝ ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։ 
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին: 

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի: 

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով՝

  1. ներկայացված փաստաթղթերի քննում, 
  2. առցանց հարցազրույցի անցկացում դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ: 

Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 24-31ը :  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել   060526660 հեռախոսահամարով: 

23.07.21