(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ՄՐՑՈՒՅԹ:

Դրամաշնորհները կտրամադրվեն 4-6 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված, 24 ամիս տևողությամբ, այնուհետև՝ ևս 12 ամիս երկարացման հնարավորությամբ գիտական նախագծերին՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառների՝ հրավերում նշված մասնագիտություններով:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնում (հեռ.` 210 140 (105)): 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել  ՃՇՀԱՀ Գիտական քաղաքականության վարչություն` հեռ. 010-58-05-41,  էլ փոստ scientificpolicy@nuaca.am։

08.07.21