(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճարտարապետության ֆակուլտետի դիմորդներն այսօր կատարեցին իրենց առաջին քայլը՝ հանձնեցին ներբուհական առաջին քննությունը «Գծագրություն» առարկայից։

Ճարտարապետության ֆակուլտետի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 173 դիմորդ։

Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը՝ ժամը 16.00-ից հետո: Դիմորդները քննությունների արդյունքներին կարող են ծանոթանալ նաև ՃՇՀԱՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։ Մաղթում ենք բոլորիդ հաջողություն։

03.07.21