ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհվել համալսարանի գիտական քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ. Հ. Լևոնյանին:
Շնորհավորելով պրոֆեսորին՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը անդրադարձավ պարոն Լևոնյանի գործունեությանը՝ ռեկտորը նշեց՝ գիտական խորհրդի որոշումը արդեն կայացած իրականության արձանագրումն է, քանի որ պարոն Լևոնյանը երկար տարիների ընթացքում է ձեռք բերել պատվավոր պրոֆեսորի կոչումը, իսկ այսօր միայն այդ փաստը արձանագրվեց գիտական խորհրդի որոշմամբ։