ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 2- 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը:
Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝
Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանի Հանրապետության՝ 10 անդամներից բաղկացած պատվիրակությունը: Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը: Երևան-Օրենբուրգ-Երևան ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը:
Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թ. հունիս 30-ը կարող են youth@escs.am էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում նշել «Օրենբուրգ», «Eurasia Global» և անուն, ազգանուն) ուղարկել ինքնակենսագրական և էսսե՝ վերը նշված թեմատիկ ուղղություններից մեկի վերաբերյալ:
Համաժողովի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝ https://escs.am/am/news/9010 , https://erit.am/am/view/1135: