Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցելեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատան՝ Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Ղալթաղչյանի ուղեկցությամբ:
Այցի ընթացքում՝ պարոն Կետատան ծանոթացավ համալսարանին, դիտեց մեր և ֆրանսիական համալսարանների հետ համագործակցության մասին պատմող շնորհանդեսը ու պատասխանեց ուսանողների հարցերին: