(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱԹՈՒՄԻԻՑ՝ ՊԵԿԻՆ. ԱՄՓՈՓՎԵՑ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ — ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Սեպտեմբերի 13-18-ն անցկացվեց «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Ջերմուկից, Պեկինից, Չեստոհովայից, Սանկտ Պետերբուրգից, Օստրավայից, Ֆլորենցիայից, Երևանից հետո հերթը Բաթումինն է:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 15 հոգանոց պատվիրակությունը՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ, Շոթա Ռուսթավելու անվան Բաթումիի պետական համալսարանում մասնակցեց «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 9-րդ գիտաժողովին:
Նշենք, որ «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային նախորդ՝ 8-րդ գիտաժողովը տեղի է ունեցել 2016թ-ի հոկտեմբերի 26-ին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ը, Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարան ը, Չեստոհովայի տեխնոլոգիական համալսարան ը, Սանկտ-Պետերբուրգի ճարտարապետաշինարարական պետական համալսարան ը, Օստրավայի տեխնիկական համալսարան ը, Չեխիայի համալսարանը, Ֆլորենցիայի համ ալսարանը:
Գիտաժողովին ներկայացվել է 16 երկրների 101 գիտական զեկույց, որոնցից 32-ը՝ մեր համալսարանից: Հատկանշական է այն փաստը, որ առանձնակի ուշադրության արժանացան, հատկապես, մեր համալսարանի երիտասարդ գիտնականների զեկույցները, ում հասցեին ուղղված՝ գիտաժողովի մասնակիցների գովասանքի խոսքերը պատվաբեր ու հպարտության առիթ էին ոչ միայն նրանց, այլև համալսարանի համար:
Գիտաժողովի աշխատանքային օրերի ընթացքում՝ ճարտարագիտությանը, շինարարությանը, բնապահպանությանը, հիդրավլիկային, տրանսպորտային խնդիրներին առնչվող թեմաների քննարկումից բացի, մեր համալսարանի պատվիրակությունն ունեցավ նաև մի շարք կարևոր հանդիպումներ, այդ թվում՝ Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարան ի նախագահի, Չեստոհովայի տեխնոլոգիական, Օստրավայի տեխնիկական և Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարան ների պրոֆեսորների, Սանկտ-Պետերբուրգի ճարտարապետաշինարարական պետական համալսարան ի պրոռեկտորի, Շոթա Ռուսթավելու անվան Բաթումիի պետական համալսարանի ռեկտորի, Օդեսայի ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ռեկտորի և Ավստրալիայի John Holland Group-ի ներկայացուցչի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հարցերը, ինչպես նաև հաջորդ՝ հոբելյանական գիտաժողովի անցկացման վայրին վերաբերող խնդիրները:
Գիտաժողովն ամփոփվեց փակման ելույթներով և, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի առաջարկով, որոշվեց՝ «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովն անցկացնել Պեկինում:

 

22.09.17