Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Արմեն Ղուլարյանին, նորանշանակ նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանին և լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանին։
ՃՇՀԱՀ ղեկավարության հետ տեղի ունեցավ քննարկում՝ նպատակաուղղված ոլորտի առաջնային խնդիրների լուծմանը, ՃՇՀԱՀ-ՀՀ քաղաքաշինության կոմիտե համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Կոմիտեի նախագահ Ա. Ղուլարյանը, կարևորելով երկկողմանի համագործակցությունը, համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնեց: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշեց, որ համալսարանն իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանականերում պատրաստ է մասնակցություն ունենալ կոմիտեի կողմից առաջակվող ծրագրերին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաճախակի դարձնել նմանօրինակ հանդիպումները՝ ուսումնական ու վարչական շրջանակներում ոլորտային խնդիրներին լուծում տալու համար: