(010) 303-300

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ

Հայրենիքի նկատմամբ մեր ուսանողների սերն ու նվիրվածությունն անմնացորդ են ու անսահման…: Ցավոք, նրանցից ոմանք Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմում հայրենիքի պաշտպանության մղվող մարտերում անմահացան՝ չհասցնելով իրականացնել շինարար դառնալու երազանքը: Նրանց շարքում էր Վահան Միխայիլի Գրիգորյանը:

Հայրենապաշտ հերոս Վահանը ծնվել է 2000 թ. հուլիսի 23-ին Երևան քաղաքում: 2017 թ. ավարտել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը և նույն տարում էլ ընդունվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետ:

2019 թ. հունվարին զորակոչվել է հայկական բանակ: Ծառայության է անցել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ Մարտունի-2 զորամասի հակատանկային գումարտակում:

2020 թ. սեպտեմբերի 27-ին մասնակցել է Մարտունու, Վարանդայի (Ֆիզուլու) շրջաններում մղվող մարտերին: Վերջին անգամ հարազատների հետ կապ է հաստատել հոկտեմբերի 22-ին:

Հոկտեմբերի 23-ին զոհվել է թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից՝ բռնելով անմահության ճամփան:

 

10.03.21