ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մեր ուսանողների հաղթանակներն առանձնակի ուշադրության և հպարտության առիթ են: Հերթական հաղթանակը մեզ է բերել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջին մասնագիտական կրթության քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողուհի Գալինա Ամրոյանը: Մասնակցելով «Creative Russia» միջազգային օլիմպիադային՝ Գալինան նվաճել է 1-ին տեղը և արժանացել 2-րդ կարգի դիպլոմի:
Մեր մրցանակակիրը նաև անվճար ուսանելու իրավունք է ստացել Սանկտ-Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանում:
Շնորհավորում ենք Գալինային և մաղթում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: