(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

«ASEDL» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աշխատանքի է հրավիրում շինարարության պատասխանատուի: Թափուր հաստիքի համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն.

  • Բարձրագույն շինարարական կրթություն
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • AutoCad ծրագրով աշխատելու հմտություններ, շինարարական նախագծեր իրականացնելու հմտություններ
  • Պլանավորման, մարդկանց կառավարելու ունակություն, համակարգված աշխատելու և թիմում աշխատելու կարողություն:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Վերահսկում և կոորդինացնում է շինարարական աշխատանքների ողջ ընթացքը:
  • Համեմատում է կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ:
  • Վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը: Հետևում է, որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում:
  • Հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը: Մասնակցում է շինարարական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին:
  • Հետևում է, որպեսզի նախագծերը համապատասխանեն արտադրական ինժեներական պահանջներին: Նոր շինությունների շահագործման հանձնելուց առաջ համոզվում է, որ ինժեներական տեսանկյունից խնդիրներ չկան;
  • Չափագրում է կատարված շինարարական աշխատանքները: Համեմատում է փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ:
  • Կրում է նյութական պատասխանատվություն շինարարությունում կիրառվող նյութերի համար:
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:

Դիմումների վերջնաժամկետը 2021թ-ի փետրվարի 21-ն է: Հաստիքով հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել hr@asedl.am էլ. փոստի հասցեին: Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՃՇՀԱՀ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 58 01 56, (043) 58 01 56:

24.01.21