(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Իտալացի մագիստրանտն արժանացավ մեր համալսարանի հավաստագրին

Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական Ուդինե համալսարանի Շինարարական ֆակուլտետի մագիստրանտ Միրկո Տուրբիանը: Նրա՝ մեր համալսարան գալու նպատակը ինչպես հայկական շինարարությունը, կոնստրուկցիաների ամրությունն ու սեյսմակայունությունը ուսումնասիրելն էր, այնպես էլ մեր երկրին ու մշակույթին ծանոթանալը:

 

2 ամիս շարունակ՝ Շինկոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանի ղեկավարությամբ, Միրկո Տուրբիան իրականացրել է հետազոտական աշխատանքներ, վերհանել հայկական և իտալական շինարարության նմանություններն ու տարբերությունները և պաշտպանել թեզ:

 

Ներկայացնելով այն մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ Միրկոն ընդգծեց, հատկապես, սեյսմակայունության վերաբերյալ հայկական և իտալական փիլիսոփայությունների առաձնահատկությունները: Նրա պատկերացումներով՝ հայկական շինությունները կառուցվում են շատ ամուր՝ երկրաշարժերին դիմակայելու և վնասները նվազագույնի հասցնելու համար, իսկ իտալականները՝ մարդու հարմարավետության համար:

 

Մեր համալսարանում իր երկամսյա գործունեության համար՝ թեզի պաշտպանության ավարտին, իտալացի մագիստրանտին հանձնվեց ՃՇՀԱՀ-ի հավաստագիր:

18.07.17