(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ

2020 թ նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում, մինչ օրակարգին անցնելը՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած, այս պահին համալսարանի 20 ուսանողի, ինչպես նաև մյուս նահատակների հիշատակը։

ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի նիստում քննարկվեց համալսարանի ռեկտորի ընտրության հարցը։ Հիմք ընդունելով ռեկտորի ընտրությունների վերաբերյալ ընդարձակարգի պայմանները՝ համալսարանի ռեկտորի ընտրության օրը սահմանվել էր նոյեմբերի 16-ը տեղեկացրեց հոգաբարձունների խորհրդի նախագահ` Վլադ Ասատրյանը։ Նիստում փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր  ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, համալսարանի ռեկտորի ժ․պ․ Եղիազար Վարդանյանը։

Համալսարանի ռեկտորի պաշտոնի համար մրցույթի մասին հայտարարությունը սահմանված կարգով և սահմանված ժամկետներում տեղադրված է եղել համալսարանի կայք էջում և լրատվական միջոցներում։

16.11.20