(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,

բ) գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,

գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտեր):

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրավոր դիմում (ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին),

բ) երկու լուսանկար 3×4 չափսի,

գ) տեղեկանք հիմնական աշխատանքի վայրից՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

է) տեղեկանք մշտական բնակության վայրից,

ը)գիտությունների դոկտորի գիտական աստիճանը և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,

թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2020թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. նոյեմբերի 4-ը` ժամը 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդհանուր բաժին:

Հասցեն՝ ք Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, հեռախոս՝ 010587284:

Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի նոյեմբերի 16-ին  ժամը 16:00-ին  փակ գաղտնի քվեարկությամբ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

 

 

11.10.20