(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՐՑԱԽԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ 15.500.000  ՀՀ ԴՐԱՄ

Այս օրհասական պահին աշխարհասփյուռ ողջ հայությունը մեկ միասնական ուժ դարձած սատարում է Արցախին՝ հակառակորդին ոչնչացնելու, հայկական սահմաններն անառիկ պահելու, հայ անպարտելի զինվորի անվտանգությունն ու կարիքները հոգալու համար:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, արձագանքելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին, համալսարանի, դպրոցի և քոլեջի բոլոր ստորաբաժանումներում իրականացրեց բարեգործական դրամահավաք, որին իր անշահախնդիր մասնակցությունն ունեցավ յուրաքանչյուր աշխատակից և ուսանող:

Արդյունքում՝ հավաքագրված 8.000.000 ՀՀ դրամը և համալսարանի միջոցներից 7.500.000  ՀՀ դրամը,  ուղղվելու է Արցախին, Հայոց բանակի զինվորներին և հերոսաբար զոհված քաջորդիների ընտանիքներին:

 

02.10.20