ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Երեկ տեղի է ունեցել ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի Գիտական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էր նաև ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը, ով ներկայացրեց ֆակուլտետի դեկանի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի ճարտարապետ, դոցենտ Գառնիկ Ստեփանյանին։
Ֆակուլտետի գիտական խորհրդի անդամները ողջունեցին և շնորհավորեցին պարոն Գ.Ստեփանյանին դեկանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեցին աշխատանքային հաջողություն: Նիստի ժամանակ որոշվեց առաջիկա 2 ամիսներին ներկայացնել Ճարտարապետության ֆակուլտետի զարգացման հեռանկարային ծրագիրը։
Ելույթ ունեցան ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը, գիտական խորհրդի անդամներ Կարեն Ռաշիդյանը, Էմմա Հարությունյանը, Զառա Մամյանը, Աշոտ Կանայանը շնորհակալություն հայտնեցին Սարգիս Թովմասյանին վերջին 8 տարիների ընթացքում դեկանի պաշտոնում արդյունավետ և արգասաբեր աշխատանքի համար:
Նիստի ընթացքում քննարկվեց նաև ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը: