ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Կայացավ Իտալիայի Ֆեռարա համալսարանի կողմից կազմակերպված AFTER THE DAMAGES (Վնասվածքներից հետո) խորագիրը կրող երկշաբաթյա միջազգային ամառային առցանց դպրոցը, որը նախատեսված էր ճարտարապետության, շինարարության և երկրաբանության ոլորտի մասնագետների համար։
Ճարտարապետությն և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից ծրագրի գիտական խորհրդի կազմում ընդգրկված էր հուշարձանների հետազոտման և չափագրման լաբորատորիայի վարիչ՝ Մարինա Բունաթյանը: Ամառային դպրոցի դասընթացին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ՝ Էմմա Հարությունյանը: