(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Համագործակցության պայմանագիր՝ Վալենսիայի պոլիտեխնիկի հետ

Երեկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՃՇՀԱՀ-ի ֆինանսական գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանը և ՃՇՀԱՀ-ի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ աշխատանքային այցով Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանում էին: Այցը «Էրազմուս+» նախագծի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիայի մասնագիտական ոլորտների ուսումնական ծրագրերում» (HERITAG) ծրագրի շրջանակներում էր, որի նպատակն էր խորացնել համալսարանների միջև համագործակցությունը՝  կրթական, գիտական, հետազոտական և վերապատրաստման ոլորտներում։

Գործընկերային այցի ընթացքում Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության եռակողմ համաձայնագիր, որը կնպաստի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակմանը և հնարավորություն կտա մշակութային ժառանգությանն ու գոեինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող նախագծի կառավարման ոլորտում ստանալ երկաստիճան կրթական որակավորում:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի ֆակուլտետներում, դպրոցներում, հանդիպել տարբեր կենտրոնների ղեկավարների հետ և քննարկել համալսարանների միջև համագործակցության հեռանկարը:

Այցի մանրամասները՝ տեսանյութում.

06.04.17