Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant Program:
ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։
Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝
- կենսատեխնոլոգիա
- մեքենայական ուսուցում
- նոր նյութեր
Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26-ը ներառյալ։
1. ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջին առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ
https://bit.ly/2y6FvfZ
2. ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երկրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Առնակ Դալալյանի հետ
https://bit.ly/2XtR6jA
3.ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը դոկտոր Խաչատուր Մանուկյանի հետ
https://bit.ly/2K0M2vb