(010) 303-300

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի´ կանայք

Սիրելի կանայք և աղջիկներ.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մայրության և գեղեցկության միջազգային օրվա առթիվ: Դարերի վկայություն է այն ճշմարտությունը, որ հայ կինը, լինելով աշխարհի ամենախոնարհ, նուրբ ու սրտացավ էակը, միաժամանակ ուժեղ կամքի, աներևակայելի համբերության և հզոր ուժի մարմնացումն է: Անառարկելի է հայ կանանց դերը, ինչպես ընտանիքի պահպանման, նոր սերնդի դաստիարակության, այնպես էլ պետության համար կարևորագույն և շրջադարձային ժամանակաշրջաններում:

Մարտի 8-ը հենց այն եզակի օրերից է, երբ տղամարդիկ, թեև մշտապես այս գիտակցությամբ, բայց իրենց սիրո, հիացմունքի ու հպարտության մասին բարձրաձայն խոստովանելու առիթ են ունենում:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր աշխատակցուհիների և ուսանողուհիների գլխավորությամբ` ջերմորեն շնորհավորում եմ հայ ազգի պարծանք կանանց՝ մաղթելով անկոտրում առողջություն, երբևէ չխամրող երջանկություն և ընտանեկան ներդաշնակություն:

08.03.17