Ավարտվեց վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի վոլեյբոլի տղաների թիմը գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարի չեմպիոն դարձավ Արցախը, իսկ փոխչեմպիոն՝ ԲԿՄԱ-ն:
ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը մեդալակիրներին պարգևատրեց պատվոգրերով, մեդալներով, գավաթներով ու հատուկ մրցանակներով:
Շնորհավորում ենք մեր վոլեյբոլի թիմին և համալսարանին այս հաջողության առթիվ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: