ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ քաղաքաշինական կադաստրի վարման ընթացքը թեմայով, որի ընթացքում ներկաները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրների մասին և քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Քննարկմանը մասնակից է եղել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ինժեներական գեոդեզիա ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, ՀՀ պետական գործիչ Ֆելիքս Փիրումյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալները, խորհրդականներն ու ոլորտի վաստակաշատ մասնագետներ: