(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Էրազմուս+ ՀԳ1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում Իտալիայի Միլանի պոլիտեխնիկում «ճարտարապետություն» մասնագիտությամբ ուսանողների 5-ամսյա ուսումնառություն անգլերենով: Ծրագրին կարող են մասնակցել Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ:  

Միլանի պոլիտեխնիկ 

 

 

 

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
  • անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում),
  • ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter) անգլերենով և հայերենով:          

Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ հիմնավորման նամակ (Motivation Letter), առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հմտություններն ու կարողությունները: 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ. նոյեմբերի 5-ը ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետ (2217):

Մրցույթը կկայանա 2019 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 14.00-ին՝ ՃՇՀԱՀ գիտ. խորհրդի  նիստերի դահլիճում (2239): 

28.10.19