ՃՇՀԱՀ նորաբաց նիստերի դահլիճում ռեկտոր Գագիկ Գալստյանը հանդիպում ունեցավ Ուսանողական խորհրդի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում ռեկտորը ուսանողներին հանձնեց շնորհակալագրեր՝ համալսարանի 95-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար։ Պարգևատրումից հետո տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տարատեսակ հարցերի շուրջ։
Ուսանողների կողմից հնչեցին տարբեր առաջարկներ համալսարանը ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը ուսանողության անունից շնորհակալություն հայտնեց պարոն Գալստյանին թե տարիների ընթացքում կատարած աշխատանքի և թե անձնական անգնահատելի ներդրման համար հանուն համալսարանի առաջընթացի, իսկ մեր ռեկտորը հավելեց ասելով 《Ամեն ինչ դեռ առջևում է պինդ եղեք》։ Նշենք որ նմանօրինակ աշխատանքային հանդիպումները շարունակական են լինելու։