Այսօր իրականացավ ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտների երազանքը՝ Հայաստանի ճանանչված ճարտարապետները նրանց կոլեգաներ կոչեցին։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 34 մագիստրոսի, որից 15-ը գերազանցության, 132 բակալավրի, որից 20-ը գերազանցության, այդ թվում 30 արտասահմանցի շրջանավարտների Սիրիաից, ՌԴ-ից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հնդկաստանից, Ուկրաինաից և Վրաստանից՝ ճարտարապետական պալատում հանձնվեցին դիպլոմներ։
Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը սրտանց շնորհավորեց շրջանավարտներին, նրանց ծնողներին, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, նշանակալից օրվա առթիվ և ասաց, որ ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը դա արվեստ է զուգորդված համքարության հետ։ Եվ ինչպես ցանկացած գործում, արդյունք ստանալու համար, պետք է ամբողջ կյանքում աշխատել և կատարելագործվել։ Ռեկտորը շրջանավարտներին հորդորեց միշտ հիշել, որ յուրաքանչյուր նախագիծ պետք է արվի սիրով, քանի որ այն հասարակության ՝ մարդու համար է։ Իր խոսքի վերջում Գագիկ Գալստյանը շրջանավարտներին մաղթեց երջանկություն և նորանոր ձեռքբերումներ։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, համալսարանի միջազգային կապերով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը, ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը և քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը։ Ներկաներից յուրաքանչյուրը իր ելույթում շնորհավորելով շրջանավարտներին, հորդորեցին չմոռանալ <<հայրենի օջախը>>՝ համալսարանը, և միշտ պահել հետադարձ կապը։ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը շրջանավարտներին հիշեցրեց չմոռանալ, որ ճարտարապետությունը աստվածային մասնագիտություն է, իսկ ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը նկատեց, որ երջանիկ լինելու համար մարդուն պետք է երեք բան՝ զբաղվել սիրված գործով, ունենալ սիրված ընտանիք և լավ շրջապատ՝ ինչնել մաղթեց շրջանավարտներին։
Դիպլոմների հանձման արարողությունը մեծ ոգևորություն էր առաջացրել արդեն նախկին ուսանողների մոտ և հանդիսավոր արարողությունից հետո նրանք երկար ժամանակ չհեռացան ճարտարապետների պալատից։