Կրթական փոխանակման ծրագիր
ՀՀ—ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանը ներառվել է Բրազիլիայի կրթության նախարարության (MEC) 2020 թ. բակալավրիատի ուսանողների (PEC-G) փոխանակման ծրագրի վերաբերյալ հանրային ընտրական գործընթացում, որով Հայաստանի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում շարունակել իրենց բակալավրիատը Բրազիլիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ուսանողների փոխանակման ծրագիրը թույլ է տալիս տվյալ ուսանողին ապրել Բրազիլիայում, ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և լեզվին, ձեռք բերել ակադեմիական գիտելիքներ և ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ: Բրազիլիայի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ոսումն անվճար է:
Ընտրական գործընթացն անցկացվելու է 2019 թվականի հունիսի 3-ից մինչեւ հուլիսի 31-ը:
PEC-G ծրագրին դիմելու պայմանները.
Դիմորդները պետք է.
- Լինեն մասնակից երկրի քաղաքացի կամ բնակիչ;
- Ավարտած լինեն ավագ դպրոց (միջնակարգ կրթություն) մասնակից երկրում;
- Այն դիմորդներն, ովքեր չեն ստացել միջնակարգ կրթության ատեստատ մինչև դիմելու օրը, կարող են այն ներկայացնել Բրազիլիայի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության ժամանակ:
- Ունենան պորտուգալերեն լեզվի (որպես օտար լեզվի) տիրապետման վկայական — Celpe-Bras.
- Դիմորդներն այն երկրներից, որտեղ չկա Celpe-Bras քննություն, պետք է քննություն հանձնեն Բրազիլիայում՝ հավատարմագրված ԲՈՒՀում պորտուգալերեն լեզվի Celpe-Bras նախապատրաստական դասընթացն ավարտելուց հետո:
Բրազիլիայում Celpe-Bras քննությունը չհանձնած դիմորդները չեն կարող մասնակցել PEC-G ծրագրին: Նրանց ԲՈՒՀ գրանցելը կճանաչվի անվավեր, իսկ Բրազիլիայում մնալու ժամկետը կավարտվի:
Ընտրական գործընթացի դիմելու ընթացակարգը
- PEC-G 2020 ընտրական գործընթացի համար գրանցվելն անվճար է:
- Դիմումներն ընդունվում են միայն 2019 թ. հունիսի 3-ից հուլիսի 31-ը:
III. Ընտրական գործընթացի համար դիմումի ձեւը լրացնելու նպատակով թեկնածուն/դիմողը պետք է ներկայանա Երեւանում Բրազիլիայի դեսպանատուն հետեւյալ փաստաթղթերով.
- Բրազիլիայից դուրս գտնվող ավագ դպրոցի ավարտական վկայականի կամ որևէ համարժեք փաստաթղթի բնօրինակն ու պատճենը՝ անգլերեն թարգմանությամբ;
- Դպրոցական առարկաների և ավարտական գնահատականների թերթիկի բնօրինակն ու պատճենը ` անգլերեն թարգմանությամբ;
- Թեկնածուի եւ նրա ծնողների ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը` անգլերեն թարգմանությամբ;
- Ֆիզիկական եւ հոգեկան առողջության վերաբերյալ բժշկական վկայականի բնօրինակը (անգլերեն թարգմանությամբ)՝ տրված դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 90 օր առաջ: Վկայականի մեջ պետք է նշված լինի, թե արդյոք թեկնածուն ունի որևէ քրոնիկ հիվանդություն կամ ստանում է որոշակի բուժում (անգլերեն թարգմանությամբ);
- Պարտավորությունների կատարման բնօրինակը (հասանելի է ըստ պահանջի` cultural.ierevan@itamaraty.gov.br ) պատշաճ ձեւով լրացված և ստորագրված; եւ
- Համապատասխանաբար լրացված և ստորագրված Ֆինանսական պատասխանատվության համաձայնագրի բնօրինակը (հասանելի է ըստ պահանջի` cultural.ierevan@itamaraty.gov.br), ստորագրող կողմի եկամտի ապացույցով, որով հաստատվում է նրա պարտավորությունների կատարման կարողությունը (նվազագույն եկամուտը՝ 1200.00 ԱՄՆ դոլար, եւ անմիջականորեն ուսանողին ամսական առնվազն 400.00 ԱՄՆ դոլարի փոխանցում՝ որպես ապրուստի միջոց):
PEC-G-ի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով. http://www.dce.mre.gov.br/en/PEC/PECG.php
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել cultural.ierevan@itamaraty.gov.br էլ.փոստին: