ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար» (այսուհետ՝ Մրցույթ):
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթի հիմնական խնդիրներն են`
Մրցույթի կազմկոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) կողմից ընդունված մրցութային հայտերը գնահատելու նպատակով ստեղծված Մրցույթի փորձագիտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կիրականացնի մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը։ Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն Մրցույթի եզրափակիչ փուլ:
2019 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում կկազմակերպվի Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա Հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենա նախագծերի պաշտպանություն (ներկայացման ձևով) հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից և նախագծերի վերջնական գնահատում: Սփյուռքահայ հեղինակները (հեղինակային խմբերը) իրենց նախագծերը կարող են ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հանձնաժողովի նիստի ավարտին Հանձնաժողովը ըստ հաստատված անվանակարգերի կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և կներկայացնի դրանք Կազմկոմիտեին: Կազմկոմիտեն կամփոփի Հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն Մրցույթի հինգ հաղթող նախագծերը:
Մրցույթում հաղթած նախագծերը կստանան խրախուսական պարգևներ և հավաստագրեր: 2019 թվականին Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
Նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել հայերենով, թղթային և էլեկտրոնային կրիչով (Word Document (մինչև 10 էջ) և Power Point Presentation (մինչև 25 սլայդ)): Չեն բացառվում էլեկտրոնային ներկայացման այլ հավելյալ միջոցներ՝ տեսա- ձայնային նյութեր (վիդեո-, աուդիո նյութեր), գրաֆիկական սխեմաներ, համակարգչային ծրագրեր և այլն:
Կիրառվելու են նախագծի գնահատման հետևյալ չափանիշները՝
Լրացուցիչ առավելություն են ստանում ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները: Մրցութային հայտերն ընդունվում են 2019 թվականի մայիսի 15-ից հոկտեմբերի 1-ը:
Հայտերը (ձևը կցվում է) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9, սենյակ 227) կամ ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի «Թեմա» բաժնում նշելով անվանակարգը: