(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՅԼԵՎՍ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Այս օրերին մեր համալսարանում է գտնվում Վիլնյուսի տեխնոլոգիայի և դիզայնի քոլեջի պատվիրակությունը՝ քոլեջի տնօրեն Նիյոլե Կիկուտիենեն, Շինարարության ֆակուլտետի դեկան Լինա Սակալաուսկիենեն, միջազգային հարցերով համակարգող Ինգա Պիշչիկիենեն:

Թեև այցը ԵՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ շարժունության ծրագրի շրջանակում է և աշխատանքային, բայց Հայաստանի և Լիտվայի մշակութային, մտածելակերպային ու կենցաղային շատ նմանություններ հյուրերին ստիպում են զգալ իրենց, ինչպես տանը: Այս հանգամանքը նշում են հենց նրանք և ցանկություն հայտնում այսուհետև շփվել ոչ միայն ծրագրերի կամ համաձայնագրերի շրջանակներում, այլ նաև՝ հենց այնպես, բարեկամաբար:

Այդուհանդերձ, համաձայնագիր պետք է, համագործակցության շրջանակներն ավելի մեծացնելու և փոխադարձ հնարավորությունները լայնացնելու նպատակով:

Այսօր Վիլնյուսի տեխնոլոգիայի և դիզայնի քոլեջի տնօրեն Նիյոլե Կիկուտիենեն և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը կնքեցին  համագործակցության համաձայնագիր:

Ըստ փաստաթղթի դրույթների՝ երկու կրթօջախներն այսուհետև կհամագործակցեն

գիտահետազոտական ոլորտում, կիրականացնեն ուսանողների և դասախոսների փոխանակում, հետազոտողների և ակադեմիական անձնակազմի վերապատրաստում:

 

16.05.19