ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ֆրանսիայի Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի (ԼԱԲՃԴ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև գործող համագործակցության շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում ճարատարապետության ֆակուլտետի մագիստարատուրայի առաջին կուրս ընդունվող և ֆրանսերենին տիրապետող ուսանողները կարող են մեկ ուսումնական տարի սովորել ԼԱԲՃԴ-ի մագիստրատուրայի առաջին կուրսում՝ կրեդիտների պահպանման և փոխանցելիության սկզբունքին համապատասխան: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ճարտարապետության ֆակուլտետ՝ մինչև 2019թ. հունիսի 14-ը՝ ներկայացնելով ինքնակենսագրություն (CV) և հիմնավորման նամակ: