(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲՈՐԴՈՅՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ

Ապրիլի 14-20-ը Ֆրանսիայի Բորդո քաղաքի ճարտարապետության և լանդշաֆտի բարձրագույն դպրոցում մեկնարկեցին REA 23-ի աշխատանքները, որոնց շրջանակում Ֆրանսիայի, Հայաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունագարիայի ճարտարապետական մի շարք դպրոցների՝ թվով 9 թիմերի կողմից մշակվել և մասնագիտական հանձնաժողովի ու հանրության դատին էր հանձնվել Սովտեղ դե Գայեն քաղաքի պատմական միջուկի վերաարժևորման և կենսունակության բարձրացմանն ուղղված 9 նախագծերը։ Հայաստանը ներկայացնող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Մելսիդա Բաբայանի և Սերլի Վարտաբեդյանի համատեղ նախագիծը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես մասնակիցների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակության շրջանում։ Նախագիծը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Կազմակերպված գիտական կոնֆերանսում ելույթ ունեցան դասախոսներ Աշոտ Կանայանը՝ «Ճարտարապետի մտածելակերպի ձևավորման խնդիրները՝ կապված կայուն զարգացման ժամանակակից մարտահրավերների հետ» թեմայով և Նունե Պետրոսյանը՝ «Քաղաքային ժառանգության ինքնության պահպանության ինստիտուցիոնալ ասպեկտները՝ միջավայրի կայուն զարգացման ենթատեքստում» թեմայով։

10.05.19