(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Թափուր աշխատատեղ

Որակի Հսկողության Բաժնի Ղեկավար

«Գլորիա» Կարի Ֆաբրիկա

Ոլորտ: Արտադրություն, Գործառնություն

Քաղաք: Վանաձոր

Աշխատավարձ: 400000

Նկարագրություն

Վանաձորի «Գլորիա» Կարի Ֆաբրիկան մրցույթային կարգով ԲԱՐՁՐ աշխատավարձով աշխատանքի է հրավիրում որակի հսկողության բաժնի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար։

Պարտականություններ

  • Որակի վերահսկողություն արտադրության հոսքագծում
  • Արտադրանքի վերջնական ստուգում (որակ, տեսքը, փաթեթավորում, պիտակավորում)
  • Հավելյալ որակի ստուգում արտահանման ժամանակ
  • Մեծ աշխատանքային թիմի հետ աշխատելու հմտություն
  • Հոսքագծի աշխատակիցների աշխատանքի վերահսկում
  • Աշխատակազմի աշխատանքային կարգապահության վերահսկում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ առնվազն 2 տարի (ցանկացած որակի վերահսկման ոլորտում)
  • Խիստ դատողություն
  • Պատասխանատվություն
  • Ճկուն մտածելակերպ
  • Ղեկավարելու ունակություն
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Հանրապետության այլ բնակավայրերից թեկնածուները ԱՆՎՃԱՐ կապահովվեն ԲՆԱԿԱՐԱՆՈՎ Վանաձորում։

Սեռը՝ ՑԱՆԿԱՑԱԾ

Տարիքը՝ 25+

Ընտանեկան կարգավիճակը՝ ՑԱՆԿԱՑԱԾ

Աշխատանքի վայրը՝ ք. ՎԱՆԱՁՈՐ

Դիմելու Գործընթաց

Ցանկացողները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականը (CV, ռեզումեն) gloria219463@job.am էլ. հասցեին:

08.05.19