(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍԱՆՈՂ

ԷԻԿ ամբիոնը կազմակերպում է

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«Իմ քաղաքի խնդիրները իմ աչքերով» խորագրով «Քաղաքային տնտեսության էկոնոմիկա» դասընթացի շրջանակներում Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2019թ ապրիլի 26-ը ներկայացնել մասնակցի կողմից նկարահանված 1-3 լուսանկար, յուրաքանչյուրը՝ A4 ֆորմատի չափով։

Յուրաքանչյուր լուսանկարին պետք է կցվի համառոտ նկարագրություն լուսանկարված երևույթի / պատկերի վերաբերյալ (առավելագույնը 200 նիշ)՝ նշելով վայրը (քաղաք, համայնք, փողոց), խնդրի էությունը, նկարահանման ամսաթիվը, ինչպես նաև հնարավոր լուծման առաջարկ և այլն։

Առկա խնդիրները հնարավորինս պատկերավոր արտահայտող լուսանկարները և առաջարկվող լուծման առավել արդյունավետ տարբերակները կներկայացվեն համալսարանի ցուցասրահում և կտեղադրվեն  ամբիոնի ֆեյսբուքյան էջում:

Ցուցահանդեսի մասնակիցները կստանան հավաստագրեր:

Հեղինակային իրավունք և նկարների օգտագործման իրավունք:

Լուսանկարիչների հեղինակային իրավունքները պաշտպանված են

Նկարների օգտագործումը միայն լուսանկարչի թույլտվությամբ

Առավել մանրամասն տեղեկատվության համար դիմել 2414 սենյակ

/Ջոն Սարդարյան/

09.04.19