Ապրիլյան քառօրյա պատերազմը խլեց շատ երիտասարդների կյանք, խլեց տասնյակ ծնողների ժպիտներ: Այս տարի նույնպես ՃՇՀԱՀ-ի Ոսանողական խորհուրդը կազմակերպել էր մոմավառությամբ քայլերթ դեպի Եռաբլուր։ Քայլերթ՝ հպարտության, քայլերթ՝ երախտիքի ու խոնարհումի:
Երթը մեկնարկեց զինվորական պանթեոնի դիմացից ՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի, Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի և Բուհերի և երիտասարդության հոգևոր առաջնորդ Գեղամ սարկավագ Ավետիսյանի գլխավորությամբ։
«Այստեղ ենք՝ մեր հոգին ու սիրտը խոնարհեցնելու մեր նահատակ եղբայրների առաջ». Գեղամ սարկավագի առաջնորդությամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ուսանողներն իրենց աղոթքը հղեցին առ Աստված՝ ի հիշատակ բոլոր զոհված տղաների։
Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Քառօրյա պատերազմի անմահ հերոսների շիրիմները և խոնարհեցին ծաղիկներ:
Փա՜ռք մեր հերոսներին: Շնորհակալ ենք տղերք…