Սիրով տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կնշվի ԻՏԱԼԻԱՅԻ ԴԻԶԱՅՆԻ ՕՐԵՐԸ:
Միջոցառման մեկնարկը կտրվի ժամը 10:00-ին՝ Պոլիտեխնիկի ճեմասրահում (2-րդ հարկ)՝ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի ներկայությամբ և մասնակցությամբ:
Հավելենք, որ Իտալիայի դիզայնի օրերի շրջանակում՝ ՃՇՀԱՀ կժամանեն նաև իտալացի ճարտարապետներ, որոնք կներկայացնեն այս տարվա՝ «Խելացի քաղաք» խորագրով նախագծեր և կխոսեն ժամանակակից իտալական ճարտարապետության ու դիզայնի մասին: