(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԷՐԱԶՄՈՒՍ+ ALL4R&D ՆԱԽԱԳԾԻ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ All4R&D նախագծի ազգային տեղեկատվական միջոցառումը, որին մասնակցեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի, նախագծի շրջանակում գործընկերներ հանդիսացող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՃՇՀԱՀ-ի ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

          Տեղեկատվական միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ինչպես նաև զեկույցներ ներկայացրեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ԵՐԵՎԱՆՇԻՆ ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պողոսյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Շինարարական քաղաքականության վարչության պետ Արտավազդ Նազարեթյանը և ՃՇՀԱՀ Ֆինանսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր, All4R&D նախագծի ՃՇՀԱՀ համակարգող Մարինե Ղազարյանը: Էրազմուս+ All4R&D նախագծի մասին ներկայացումից հետո բազմաբովանդակ և ծավալուն քննարկում անցկացվեց բոլոր շահեկիր անձանց միջև, ովքեր հետևողական մասնակցություն են ցուցաբերելու վերոնշյալ նախագծի հետագա անելիքներում:

06.03.19