(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂԸ՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Անցկացվեց ամենամյա «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Իր ողջույնի խոսքում նախարար Հարությունյանը նշել է, որ  ուսանողների հետ խորհրդակցելը, ուսանողների հետ գաղափարները կիսելը և նրանց գաղափարները փորձարկելը նախարարության գործունեության առանցքում է լինելու:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հաղթող են ճանաչվել ՀՀ 15 բուհերի 37 ուսանող՝ 7 ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ- սպորտ:
2018 թ-ի «Լավագույն ուսանող» մրցույթի 1-ին տեղի համար հաղթող է ճանաչվել՝ 14, 2-րդ տեղի համար՝ 12 և 3-րդ տեղ՝ 11 ուսանող: 

Ճարտարագիտության ոլորտում բակալավրի կրթական ծրագրով 1-ին տեղն է զբաղեցրել նաև մեր համալսարանի ուսանող Պետրոսյան Նարեկը:

Շնորհավորելով «Լավագույն ուսանող» մրցութի հաղթողներին և մասնակիցներին` նախարարը կոչ է արել լինել ազատ, քննադատող, նախաձեռնող և նպատակասլաց՝ երկրի առաջընթացն ապահովելու և նոր Հայաստանը կերտելու համար:

15.02.19