Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2026-2027 ուսումնական տարվաշրջանավարտների պետական ավարտական և 2027 թվականի բուհերի ընդունելության համարսահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
Դիմորդը առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնականքննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար դիմորդը դիմում է իր ուսումնական հաստատությանտնօրենին, իսկ նախորդ տարիների և 2026-2027 ուսումնական տարվա նախնական և միջինմասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտՀայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդնպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը կարող եք տեսնել atc.am կամdimord.am կայքերում:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
* 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
* անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
* ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննությանհամար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
* պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
* 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամություն ունեցող անձինք,
* ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
* առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում ենզինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանությաննախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթերազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպեսնաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերիպատճենները:
Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում ենդեկտեմբերի 15-25-ը` ժամը 18:00-ն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներբուհական` Գծանկար, ԳՍԿԹ և Կոմպոզիցիա քննական առարկաների հայտագրումը ըստ կարգինախատեսված չէ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՃՇՀԱՀ Ընդունելության և նախապատրաստական դասընթացների կազմակերպման բաժին կամ զանգահարել 010-303-300 (ներքին-933) հեռախոսահամարով: